ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվեց Միջուկային զենքի դեմ պայքարող խմբին

Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվեց Միջուկային զենքի դեմ պայքարող խմբին
10.12.2017 | 21:30

Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվեց Միջուկային զենքի վերացման միջազգային արշավ (ICAN) խմբին:

Օսլոյի քաղաքապետարանում ICAN-ի գործադիր տնօրեն Բեատրիս Ֆինը մրցանակը ստանալու էր ներկայացել 1945-ին Հիրոսիմայի ատոմային ռմբակոծությունը վերապրած Սեթսուկո Թուրլոյի ուղեկցությամբ: Ժնևում տեղակայված ICAN-ը հիմնադրվել է 2007-ին: Խմբին անդամակցում է 468 կազմակերպություն 101 երկրներում:

Դիտվել է՝ 1345

Մեկնաբանություններ