ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Աշխարհում կոռուպցիայի տարեկան ծավալը 1 տրիլիոն դոլար է

Աշխարհում կոռուպցիայի տարեկան ծավալը 1 տրիլիոն դոլար է
10.12.2017 | 21:33

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տվյալներով՝ կոռուպցիայի պատճառով համաշխարհային տնտեսությունն ամեն տարի կորցնում է 2,6 տրիլիոն դոլար։ Դա հավասարազոր է գլոբալ ՀՆԱ-ի 5 տոկոսին։ Աշխարհում կաշառքի տարեկան ծավալը գնահատվում է 1 տրիլիոն դոլար։ Զարգացող երկրներում կոռուպցիայի հետևանքով առաջացող կորուստները 10 անգամ գերազանցում են զարգացման նպատակով տրամադրվող պաշտոնական օգնության ծավալները։

Դիտվել է՝ 1297

Մեկնաբանություններ