Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն սպառնացել է ոչնչացնել Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, որը թուրքական մամուլին էր ներկայացրել նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ընտանիքի՝ օֆշորային ընկերությունների հետ կապերը հաստատող փաստաթղթերը:
«Քեզ չեմ կախելու, քեզ խայտառակելու եմ, բացեիբաց եմ ասում՝ վիճակդ լուրջ է»,- ասել է Սոյլուն Քըլըչդարօղլուին՝ հայտարարելով, որ ընդդիմության առաջնորդի «ուղեղը փտած է»: Ժողովրդահանրապետական կուսակցությունը դատի է տվել Սոյլուին և պահանջել 100 000 թուրքական լիրա բարոյական փոխհատուցում վճարել հասցված վիրավորանքների ու սպառնալիքների համար: