Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ինքնագործունեությունը վը՛-նա՛-սա՛

Ինքնագործունեությունը վը՛-նա՛-սա՛
12.12.2017 | 09:53

Սոցիալական ծառայության ներքին օղակներում որոշ աշխատողներ նախարարից ավելի նախարար են ուզում երևալ, կամ, ինչպես ասում են, Հռոմի պապից ավելի կաթոլիկ: Թոշակի տրամադրման կամ նպաստի փաստաթղթերի թարմացման, ձևակերպման ընթացքում մարդկանցից պահանջում են նույնականացման կամ, ժողովրդի լեզվով ասած, սոցիալական քարտ, ինչը ոչ միայն անհիմն է, այլև անօրինական: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ճշտեցինք, որ նման օրենք գոյություն չունի, նախարար Արտեմ Ասատրյանն էլ նման պահանջ չի ներկայացրել: Հարց է առաջանում` ու՞մ քմահաճույքն են կատարում ներքին օղակներում: Թեև չի բացառվում, որ փորձում են լավություն անել իրենց վերադասին, չմտածելով, որ վատություն է ստացվում:


Ի դեպ, այն, որ նույնականացման քարտը վերը նշված գործընթացներում պարտադիր չէ, փաստում է նաև ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը. «Վերջին ժամանակներս շատ են դիմում քաղաքացիներն այն հարցով, թե արդյոք նույնականացման քարտ չունենալը կարո՞ղ է առիթ հանդիսանալ կենսաթոշակ կամ սոցիալական նպաստ չստանալու համար: Տեղեկացնում եմ, որ անհանգստանալու կարիք չկա, այս պահի դրությամբ վերը նշված վճարները ստանալու համար նույնականացման քարտ ունենալու պարտադիր պահանջ սահմանված չէ»։
Հիշեցնեք, որ այն քաղաքացիները, ովքեր դավանանքի պատճառով չեն ստացել կամ չեն ստանում նույնականացման քարտ, պետք է նույնականացման քարտ չունենալու մասին տեղեկանք ձեռք բերեն, ինչն օրենքի ուժ ունի:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3312

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ