ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԱՄՆ-ը համաձայն է, որ Ասադը մինչ 2021-ը ղեկավարի Սիրիան

ԱՄՆ-ը համաձայն է, որ Ասադը մինչ 2021-ը ղեկավարի Սիրիան
12.12.2017 | 16:03

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է համաձայնել առաջարկին, որ Սիրիայի ղեկավար Բաշար Ասադը կշարունակի նախագահել մինչ 2021-ը` հայտնում են ԱՄՆ լրատվամիջոցները՝ ամերիկացի և եվրոպացի պաշտոնական աղբյուրներին հղումով:

Սիրիայում հաջորդ նախագահական ընտրությունները կայանալու են 2021թ.: Վերջին ամիսներին իրադարձություններն այնպես են զարգացել, որ ԱՄՆ-ի իշխանությունները համաձայնել են Ասադի՝ ևս 4 տարվա նախագահությանը: Այնուհանդերձ՝ ամերիկյան կողմը լուրջ մտավախություն ունի, որ 2021-ին Ասադը, որի ընտանիքը Սիրիան կառավարում է մոտ կես դար, կրկին կառաջադրի թեկնածությունն ու կհաղթի՝ դեռ երկար տարիներ մնալով իշխանության գլխին:

Դիտվել է՝ 1472

Մեկնաբանություններ