ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ռիչարդ Միլս. Ակնկալում եմ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շարունակականություն

Ռիչարդ Միլս. Ակնկալում եմ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շարունակականություն
14.12.2017 | 23:26

Ես ակնկալում եմ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շարունակականությունը, որն ուղղված է Հայաստանի Զինված ուժերի առավել ամրապնդմանը` Աֆղանստանում հայ խաղաղապահների հետ հեռուստակամրջից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:


«Հայաստանը կարող է շատ հպարտ լինել այն զինծառայողներով, ովքեր հիմա ծառայում են Աֆղանստանում: ՆԱՏՕ-ի ուժերի կազմում նրանց առաքելությունն Աֆղանստանում շատ կարևոր է ու սա մեծ ներդրում է այդ երկրում կայունության, ժողովրդավարության ապահովմանն ու թույլ չտալուն, որ Աֆղանստանը վերածվի ահաբեկիչների համար հարմար և ապահով վայրի»,- ասաց Ռիչարդ Միլսը:
Անդրադառնալով առաջիկա օրերին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետեմյուլլերի այցին Հայաստան ու ակնկալիքներին՝ դեսպանը նշեց.
«Չեմ կարող խոսել նրա անունից, սակայն ԱՄՆ-ը ևս ՆԱՏՕ-ի անդամ երկիր է և կարող եմ անդամ երկրների անունից ևս մեկ անգամ հավաստել, որ մենք պատրաստ ենք ՆԱՏՕ-ի ուժերի կազմում խաղաղապահ գործողություններին մասնակցող բոլոր ուժերի համար ապահովել անհրաժեշտ ուսուցում, օժանդակություն, որ հաջողությամբ իրականացնեն իրենց աշխատանքը»:

Տեսանյութ

Ըստ դեսպան Միլզի՝ ՆԱՏՕ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի զինուժին (տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի)
Դիտվել է՝ 1068

Մեկնաբանություններ