ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Բակո Սահակյանը հանդիպել է Եվրոպայի պահպանողականների և բարեփոխականների դաշինքի ներկայացուցիչների հետ

Բակո Սահակյանը հանդիպել է Եվրոպայի պահպանողականների և բարեփոխականների դաշինքի ներկայացուցիչների հետ
17.12.2017 | 13:33

«Եվրոպայի քաղաքական կուսակցությունների հետ հարաբերությունների հաստատումն ու զարգացումն Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկն է»` ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը` Եվրոպայի պահպանողականների և բարեփոխականների դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Նրանց Արցախ էր տարել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Դիտվել է՝ 1208

Մեկնաբանություններ