Թուրքական հետապնդումների հետևանքով Հունաստանում ապաստանած ստամբուլահայ հայտնի լեզվաբան Սևան Նիշանյանը անդրադարձել է Կարո Փայլանի սկանդալային հայտարարությանը։
Նա Twitter-ի իր էջում տեղադրել է Կարո Փայլանի հայտարարության տեքստը, որ Թուրքիայից որոշ խմբավորումներ մահափորձեր են կազմակերպելու Թուրքիայից հեռացած ընդդիմադիր մտավորականների դեմ։ «Ես Կարո Փայլանի տեղը լինեի, առանց ժամանակ կորցնելու կհեռանայի Թուրքիայից»,- գրել է Սևան Նիշանյանը։