ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ռոհանին այցելել է հայկական ընտանիքներ

Ռոհանին այցելել է հայկական ընտանիքներ
26.12.2017 | 00:33

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Սուրբծննդյան տոների կապակցությամբ այցելել է իրան-իրաքյան պատերազմում նահատակված երկու հայի ընտանիքներին` հայտնում է Irna գործակալությունը: Պատերազմում զոհված Ջորջ Քեշիշ Հարությունի ընտանիք այցի ժամանակ նախագահը գնահատել է ընտանիքների ինքնազոհողությունը՝ ընդգծելով, որ Իրանի ժողովուրդը գնահատում է այն նահատակների արյունը, ովքեր մարտիրոսվեցին սեփական հայրենիքի պաշտպանության գործում: Ռոհանին նշել է, որ Իրանում բոլոր կրոնական ու էթնիկ խմբերը կողք կողքի են երջանկության ու տխրության պահերին: «Մեր ժողովուրդները միշտ կանգնել են կողք կողքի և այդպես էլ կշարունակեն»,- ասել է նախագահը: Ջորջ Քեշիշ Հարությունի մայրը և քույրերն իրենց երախտագիտությունն են հայտնել նախագահին: Ռոհանին այցելել է նաև պատերազմում զոհված մեկ այլ հայի՝ Էդվին Շահամիրյանի ընտանիքին:

Ի պատասխան Շահամիրյանի մոր ջերմ ընդունելության՝ Իրանի նախագահն ասել է. «Սա մեր պարտականությունն է և այն նվազագույնը, որ կարող ենք անել մարտիրոսվածների ընտանիքներին: Դուք ձեր որդուն նվիրաբերել եք հայրենիքի պաշտպանությանը»: Նա հավելել է, որ Իրանի ժողովուրդը մշտապես երախտապարտ է եղել հայազգի քաղաքացիներին և համարել է նրանց վստահելի, աշխատասեր ու ազնիվ մարդիկ, ովքեր սիրում են իրենց երկիրը։

Դիտվել է՝ 977

Մեկնաբանություններ