ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Իսրայելը բանակցում է 10 պետությունների հետ՝ դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ

Իսրայելը բանակցում է 10 պետությունների հետ՝ դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ
26.12.2017 | 16:57

Իսրայելը բանակցում է 10 պետությունների հետ՝ Երուսաղեմը հրեական մայրաքաղաք ճանաչելու որոշման և Թել-Ավիվից Երուսաղեմ իրենց դեսպանատների տեղափոխման վերաբերյալ` հայտարարել է Իսրայելի փոխարտգործնախարար Ցիպի Հոթովելին։ Նրա խոսքով՝ այդ երկրների մի մասը Եվրոպայում է:

Հոթովելին նշել է, որ բանակցություններն առաջնային կենտրոնացած են Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցի, ոչ թե դեսպանատների շտապ փոխանցման վրա:

Դիտվել է՝ 1210

Մեկնաբանություններ