2016-ին ՀՀ օդանավակայաններում գրանցվել էր ռեկորդային ցուցանիշ ՝ուղևորահոսքը հատել էր 2 մլն շեմը։ Այս տարվա դեկտեմբերի 25-ի տվյալներով ուղևորահոսքը` 2495500 է։ Տվյալները լրագրողներին փոխանցեց քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։ Նրա տեղեկացմամբ, ՀՀ-ից դեկտեմբերի դրությամբ 28 ավիաընկերություն իրականացնում է կանոնավոր օդային փոխադրումներ՝ ամեն օր կատարելով 30-35 չվերթ։