Թուրքիան կբախվի իրավիճակի, որը տխուր, անշրջելի հետևանքներ կունենա բոլորի համար` նախազգուշացրել է նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ քննադատելով իշխանությունների քաղաքականությունը։ Գյուլը խիստ մտահոգություն է արտահայտել՝ հեղաշրջման փորձից հետո հակաահաբեկչական պայքարի քողի ներքո բազմաթիվ պետծառայողների պաշտոնանկությունների հետ կապված։
Նախկին նախագահն ավելի վաղ կոչ էր արել չեղարկել արտակարգ դրության ռեժիմը։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Աբդուլլահ Գյուլը կառաջադրի իր թեկնածությունը 2019-ի ընտրություններում։