ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պեսկովը՝ Նավալնուն մերժելու մասին

Պեսկովը՝ Նավալնուն մերժելու մասին
27.12.2017 | 05:41

Կրեմլում կարծում են, որ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու չմասնակցելը չի ազդի նախագահի ընտրությունների լեգիտիմության վրա, հայտարարել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Անշուշտ, թեկնածու դառնալու ցանկություն ունեցողներից մեկի չմասնակցելն այն պատճառով, որ նրա դեպքը չի համապատասխանում օրենսդրությանը, ոչ մի կերպ չի կարող ազդել ընտրությունների լեգիտիմության վրա»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԿԸՀ-ի՝ Նավալնուն ՌԴ նախագահի ընտրություններին չթողնելու որոշման շուրջ շշուկները:
Նա նաև նշել է, որ Կրեմլում չեն կարող համաձայնել այդ տեսակետի հետ:

Դիտվել է՝ 1378

Մեկնաբանություններ