ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Իսրայելը Լացի պատի հարևանությամբ գտնվող երկաթուղային կայարանը կանվանակոչի Թրամփի անունով

Իսրայելը Լացի պատի հարևանությամբ գտնվող երկաթուղային կայարանը կանվանակոչի Թրամփի անունով
28.12.2017 | 00:13

Իսրայելի տրանսպորտի և ճանապարհային երթևեկության անվտանգության նախարար Իսրայել Կացը հավանություն է տվել Երուսաղեմի Լացի պատից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա երկաթուղային կայարանի շինարարության վերաբերյալ Իսրայելի երկաթուղիների կոմիտեի առաջարկությանը, հայտնել է «Եդիոտ ահրոնոտ» թերթը: Նոր կայարանը նախարարը որոշել է կոչել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անունով, որը դեկտեմբերի սկզբին հայտարարել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման մասին:
«Լացի պատը ամենասրբազան վայրն է հրեաների համար, և ես որոշել եմ դեպի այն տանող երկաթուղային կայարանն անվանել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պատվին՝ ի նշան երախտագիտության Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու նրա համարձակ ու պատմական որոշման»,- հայտարարել է Կացը:

Դիտվել է՝ 1453

Մեկնաբանություններ