ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Էրդողանն ահաբեկիչ է անվանել Ասադին

Էրդողանն ահաբեկիչ է անվանել Ասադին
28.12.2017 | 00:15

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ահաբեկիչ է անվանել Բաշար Ասադին՝ ասելով. «Ասադը միանշանակ ահաբեկիչ է, որը պետական մակարդակով զբաղվել է ահաբեկչությամբ: Սիրիայի ապագան անհնար է կառուցել մի նախագահի հետ, որը «սպանել է իր երկրի մոտ մեկ միլիոն քաղաքացիների»,- ասել է Էրդողանը:

Դիտվել է՝ 1093

Մեկնաբանություններ