ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պաղեստինա-իսրայելական հիմնախնդրի լուծումը կախված է մի քանի երկրներից

Պաղեստինա-իսրայելական հիմնախնդրի լուծումը կախված է մի քանի երկրներից
28.12.2017 | 19:31

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է. «Շատ կարևոր է Պաղեստինի անկախության ճանաչումը: Կան որոշ երկրներ, որոնց կողմից այդ քայլի կատարման դեպքում նրանց կհետևեն նաև ԵՄ անդամ երկրները: Չեմ ուզում անուններ տալ հիմա: Բայց մենք պետք է բանակցություններ վարենք այս հարցով, հստակ անձինք հստակ խոստումներ են տվել Պաղեստինի նախագահին»,- ասել է Էրդողանը:

Դիտվել է՝ 1325

Մեկնաբանություններ