Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան հինգշաբթի ցրել է խորհրդարանը:
Նախքան այդ որոշումը կայացնելը, Իտալիայի Սահմանադրության համաձայն՝ նա ընդունել է վարչապետ Պաոլո Ջենտիլոնիին և օրենսդիր մարմնի երկու պալատների խոսնակներին: Խորհրդարանը ցրելուց հետո՝ պայմանավորված օրենսդիր մարմնի լիազորությունների ժամկետի ավարտով, նոր խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն` 2018-ի մարտի 4-ին: