ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Չավուշօղլու․ Երկու մարդ է աջակցում իրանական ցույցերին՝ Նեթանյահուն և Թրամփը

Չավուշօղլու․ Երկու մարդ է աջակցում իրանական ցույցերին՝ Նեթանյահուն և Թրամփը
04.01.2018 | 01:58

Անկարան հայտարարել է, թե Իրանում սկսված հակակառավարական ցույցերի ու բախումների հետևում կանգնած են Իսրայելի վարչապետն ու ԱՄՆ-ի նախագահը:


«Երկու մարդ է աջակցում այդ ցույցերին՝ Նեթանյահուն և Թրամփը»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ հավելելով, որ Անկարան դատապարտում է արտաքին ուժերի միջամտությունը: Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Իրանի առաջնորդի հետ՝ ընդգծելով, որ հանրահավաքների ժամանակ ցուցարարները չպետք է խախտեն օրենքները:

Դիտվել է՝ 2321

Մեկնաբանություններ