Հայկական արմատներով սաուդցի արքայազն Թալալ իբն Աբդուլ-Ազիզ ալ Սաուդը հացադուլ է հայտարարել ի նշան բողոքի իր 3 որդիների ձերբակալության` հայտնում է Middle East Eye-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին: 86-ամյա արքայազնը, որ հայուհու որդի է, սնունդ չի ընդունել նոյեմբերի 10-ից՝ երբ հակակոռուպցիոն գործողության շրջանակներում նոյեմբերի 4-ին ձերբակալվել է իր առաջին որդին՝ Ալ-Վալիդ Իբն Թալալ Ալ Սաուդը, բայց պաշտոնապես չի հայտարարել:
Հացադուլի ընթացքում արքայազնը նիհարել է 10 կիլոգրամ, Ֆեյսալ արքայի անվան հոսպիտալի բժիշկները նրան արհեստական սնուցման խողովակ են միացրել: Հոսպիտալում արքայազնին այցելել է Սաուդյան Արաբիայի թագավորը, արքայազնի խորթ եղբայր Սալման իբն Աբդուլ-Ազիզ ալ Սաուդը և համբուրել է Թալալի ձեռքը: