ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մոլդովայի ՍԴ-ն կրկին սառեցրել է Դոդոնի լիազորությունները

Մոլդովայի ՍԴ-ն կրկին սառեցրել է Դոդոնի լիազորությունները
06.01.2018 | 11:32

Մոլդովայի Սահմանադրական դատարանը հերթական անգամ ժամանակավորապես պաշտոնից հեռացրել է նախագահ Իգոր Դոդոնին, երբ նա երկրորդ անգամ անընդմեջ հրաժարվել է ստորագրել խորհրդարանի ընդունած օրենքը՝ ռուսական քարոզչությանը հակազդելու մասին: Սահմանադրական դատարանը վճռել է, որ նախագահը «միտումնավոր է հրաժարվում իր սահմանադրական պարտականությունները կատարելուց»:

Դիտվել է՝ 914

Մեկնաբանություններ