ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Աբդուլլա Գյուլը կարող է առաջադրել իր թեկնածությունը 2019 -ի ընտրություններում

Աբդուլլա Գյուլը կարող է առաջադրել իր թեկնածությունը 2019 -ի ընտրություններում
06.01.2018 | 11:33

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլա Գյուլը կարող է առաջադրել իր թեկնածությունը 2019-ի նախագահական ընտրություններում` գրում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ Գյուլին մոտ նախկին պատգամավորներից մեկին, ում անունը չի հաղորդվում։ Աբդուլլա Գյուլը Թուրքիայի նախագահն է եղել 2007-14-ին։ 2019-ին Թուրքիայում կանցկացվեն նախագահական, խորհրդարանական և մունիցիպալ ընտրություններ։

Դիտվել է՝ 1030

Մեկնաբանություններ