ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

32 մարդ անհայտ կորած է համարվում բեռնատար նավերի բախումից հետո

32 մարդ անհայտ կորած է համարվում բեռնատար նավերի բախումից հետո
08.01.2018 | 08:09

Չինաստանի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ 32 մարդ, մեծ մասը՝ իրանցիներ, անհայտ կորած են համարվում, երբ Հարավային Կորեա ուղևորվող իրանական նավթային տանկերը բախվել է չինական բեռնատար նավին, Չինաստանի արևելյան ափերին: Նավերի բախումից հետո տանկերի վրա, որ 136 հազար տոննա նավթամթերք էր տեղափոխում, հրդեհ է սկսվել: Չինական նավը տեղափոխում էր 64 հազար տոննա հացահատիկ: Նրա անձնակազմի 21 անդամները փրկվել են:

Դիտվել է՝ 716

Մեկնաբանություններ