Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լավատեսորեն է վերաբերվում իր գլխավորած «Քրիստոնեա-դեմոկրատական միություն/ Քրիստոնեա-սոցիալական միություն» պահպանողական դաշինքի և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության միջև կիրակի սկսված բանակցություններին: «Կարծում եմ՝ կհաջողվի կոալիցիոն կառավարության ձևավորման հասնել։ Մենք կաշխատենք շատ արագ և շատ ինտենսիվ»,- ասել է նա լրագրողներին: Բանակցությունների համար 5 օր է նախատեսված։