ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Վերջին խոսքը թագուհունն է

Վերջին խոսքը թագուհունն է
08.01.2018 | 13:14

Արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին մերժել են իրենց հարսանիքն ինքնուրույն կազմակերպել։ Նրանց արգելվել է նաև հարսանիքի վայրն ընտրել։ Եղիսաբեթ II թագուհին մտադիր է թագավորական հարսանիքն անցկացնել բոլոր ավանդույթներով։

Հարրին և Մարքլը ցանկացել են հարսանիքն անցկացնել ռոմանտիկ, քաղաքամերձ Ֆրագմոր-հաուս նստավայրում: Թագուհին թոռան հարսանիքի համար ընտրել է Վինձորի ամրոցի Սուրբ Ջորջի սրահը։ Ֆրագմոր-հաուսն իր թագավորական պատմությունն ունի, այնտեղ են հուղարկավորված թագուհի Վիկտորիան և արքայզն Ալբերտը։

Դիտվել է՝ 755

Մեկնաբանություններ