ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Իրանում ձերբակալվածների մեծ մասը ազատ է արձակվել

Իրանում ձերբակալվածների մեծ մասը ազատ է արձակվել
08.01.2018 | 13:15

Իրանի իշխանությունները գրավի դիմաց ազատ են արձակել անկարգությունների ժամանակ ձերբակալված քաղաքացիների մեծ մասին` հայտարարել է ներքին անվտանգության ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Մոնտազեր ալ-Մահդին։

Նա հաստատել է, որ երկրում բողոքի ցույցերի հետևանքով զոհվել է 20 մարդ, նրանց թվում կա ուժային կառույցների աշխատակից` փոխանցում է Fars գործակալությունը։

Դիտվել է՝ 813

Մեկնաբանություններ