ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Զարիֆը կոչ է անում չապակայունացնել իրադրությունը Իրանում

Զարիֆը կոչ է անում չապակայունացնել իրադրությունը Իրանում
08.01.2018 | 22:24

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կոչ է արել օտար պետություններին չմիջամտել իր երկրի ներքին գործերին: «Որևէ պետություն չի կարող անվտանգ միջավայր ստեղծել` հարևան պետություններում անկայունություն սերմանելով»,- ասել է նա` դիմելով Թեհրանում համաժողովի մասնակիցներին:


IRNA գործակալության փոխանցմամբ՝ Զարիֆը նշել է. «Իրանն ապակայունացնելու գործողությունները հակառակ էֆեկտ են ունենալու»:

Դիտվել է՝ 627

Մեկնաբանություններ