Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Չինաստան այցի ժամանակ որոշել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին ձի նվիրել: Ֆրանսիայի նախագահը, որպես նվեր, ընտրել է ութամյա մերինին (կրտած, ամորձատված տնային ձի)` Վեզուվ անունով, որն ընդգրկված է եղել նախագահական հեծելազորային կորպուսի մեջ։
Մակրոնն իմաստ պարունակող նվերների սիրահար է: 2014-ին Փարիզ այցի ժամանակ Սի Ցզինպինը հիացած է եղել, որ իրեն ուղեկցել են 104 ֆրանսիացի ձիավորներ: Մակրոնը Չինաստանում է եռօրյա այցով։ Նա մտադիր է քննարկել չին-ֆրանսիական հարաբերությունների զարգացումը, առաջ մղել ֆրանսիական բիզնեսը չինական շուկայում։