Հայաստանի տարածքում հունվարի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում կնվազի 4-5 աստիճանով, հունվարի 14-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
Այսօր ժամը 9:15-ի դրությամբ Հայաստանի տարածքում որոշ ավտոճանապարհներին, այդ թվում՝ Սոթք-Քարվաճառ ճանապարհին, տեղ-տեղ մերկասառույց է, Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից փակ է:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: