ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն առանց համարժեք պատասխանի չեն մնա: «Պատժամիջոցային գործողությունները, որպես կանոն, որոշակի պատասխան քայլեր են ստանում: Այս դեպքում փոխադարձության սկզբունքը անկյունաքարային է մնում, բայց թե ինչ աստիճանի՝ հայելային պատասխան է, ոչ թե հայելային, այլ կձեռնարկվի այն, ինչը լավագույնս կհամապատասխանի մեր շահերին, և, իհարկե, որոշումը կկայացնի ՌԴ նախագահը»,- ընդգծել է Պեսկովը: