ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թրամփը երկարացրեց Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման ռեժիմը

Թրամփը երկարացրեց Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման ռեժիմը
13.01.2018 | 10:07

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է երկարացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման ռեժիմը: Նա ուժի մեջ է թողել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015-ի համաձայնագրի պայմանները և Սպիտակ տանն ու Կոնգրեսին լրացուցիչ ժամանակ է տրամադրել Իսլամական Հանրապետության դեմ նոր սահմանափակիչ միջոցների մասին օրենքի նախապատրաստման համար:

Դիտվել է՝ 1077

Մեկնաբանություններ