ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թրամփը հոյակապ առողջություն ունի

Թրամփը հոյակապ առողջություն ունի
14.01.2018 | 14:28

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին բուժզննում կատարած բժիշկ Ռոննի Ջեքսոնը ասել է, որ ԱՄՆ նախագահը «հոյակապ առողջություն» ունի` ըստ Սպիտակ տան: «ՈՒոլթեր Ռիդի անվան զինվորական հոսպիտալում նախագահի ֆիզիկական զննումը անչափ հաջող է անցել: Նախագահը հոյակապ առողջություն ունի, և ես անհամբերությամբ սպասում եմ, որ մանրամասները հրապարակեմ հունվարի 16-ին»,- նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 1061

Մեկնաբանություններ