ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Չեխիայում նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթել է Միլոշ Զեմանը

Չեխիայում նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթել է Միլոշ Զեմանը
14.01.2018 | 14:31

Հունվարի 13-ին Չեխիայում շարունակվեցին նախագահի ընտրությունները: AFP-ը հաղորդում է, որ գործող նախագահ Միլոշ Զեմանը նախնական տվյալներով հավաքել է 41,99 %: Սակայն այս արդյունքը նրան հնարավորություն չի տալիս հաղթել առաջին փուլով: 2 օրվա քվեարկությամբ` երկրորդ տեղում է ընդդիմադիր թեկնածու Իրժի Դրագոշը` 25 %-ով: Երկրորդ փուլը` Միլոշ Զեմանի և Իրժի Դրագոշի մասնակցությամբ` կկայանա հունվարի 26-ին և 27-ին:

Դիտվել է՝ 786

Մեկնաբանություններ