ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ժամեր անց Հայաստան կներթափանցեն Աֆրիկայից եկած տաք հոսանքները. Սուրենյան

Ժամեր անց Հայաստան կներթափանցեն Աֆրիկայից եկած տաք հոսանքները. Սուրենյան
18.01.2018 | 14:55

Հունվարի 19-ին Հայաստան կներթափանցեն Աֆրիկայից եկած տաք հոսանքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Մեր տաք հոսանքներն Աֆրիկայի արևադարձային լայնություններից լուսադեմին կներթափանցեն Հայաստան»,- գրել է նա։

Դիտվել է՝ 1016

Մեկնաբանություններ