ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Չիլիում Հռոմի պապն օգնել է ձիուց ընկած ոստիկանության աշխատակցուհուն

Չիլիում Հռոմի պապն օգնել է ձիուց ընկած ոստիկանության աշխատակցուհուն
19.01.2018 | 17:04

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կանգնեցրել է իր «պապամոբիլը» չիլիական Իկիկե քաղաքով անցնելու ժամանակ, երբ ձին, որի կողքով նա անցել է, վախից ցած է գցել իր վրա նստած կին-ոստիկանին։ Ֆրանցիսկոս պապը մի քանի րոպե տուժածի հետ մայթին սպասել է շտապօգնությանը՝ զրուցելով նրա հետ։ Կինը լուրջ վնասվածքներ չի ստացել։

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ