ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Արմեն Սարգսյանի թեկնածությունն ընդունելի է Արցախի համար

Արմեն Սարգսյանի թեկնածությունն ընդունելի է Արցախի համար
20.01.2018 | 13:40

Արմեն Սարգսյանը ասել է, թե վերջնական համաձայնությունը կտա հասարակական-քաղաքական-բիզնես շրջանակների հետ հանդիպումից հետո: Նա նաև ասել է, թե կուզեր հանդիպել Արցախի ղեկավարության հետ: Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանն ասել է. «Եթե ՀՀ քաղաքացիների համար ընդունելի է, մեզ համար էլ է ընդունելի»: Ի՞նչ պահանջ է Արցախը դնելու ՀՀ նախագահի թեկնածուի առջև հարցին նա պատասխանել է` առաջինը Արցախի միջազգային ճանաչման հարցին հետամուտ լինելու խնդիրն են բարձրացնելու:


«Այսօր այդ հարցն է առօրեական, և կքննարկվի այդ հարցը ավելի ակտիվացնելու տեսանկյունից և Արմեն Սարգսյանի փորձը, հնարավորություններն օգտագործելու տեսանկյունից»:

Դիտվել է՝ 1230

Մեկնաբանություններ