ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թերեզա Մեյ. Բրեկզիտի հարցով երկրորդ հանրաքվե չի լինելու

Թերեզա Մեյ. Բրեկզիտի հարցով երկրորդ հանրաքվե չի լինելու
21.01.2018 | 12:40

Մեծ Բրիտանիայի վարչապետը մերժել է եվրոպացի քաղաքական գործիչների առաջարկը` կառույցի դուրս գալու որոշումը վերանայելու վերաբերյալ:
«Երկրորդ հանրաքվե այդ հարցով չի լինի»,- ասել է Թերեզա Մեյը Bild-ին տված հարցազրույցում: Նա հավաստիացրել է, որ Լոնդոնը կշարունակի համագործակցությունը եվրոպական ընտանիքի հետ պաշտպանության, անվտանգության ու այլ ոլորտներում: «Մենք լքում ենք Եվրամիությունը, բայց ոչ` Եվրոպան»,- ասել է նա:

Դիտվել է՝ 653

Մեկնաբանություններ