ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Kommersant-ն անդրադարձել է ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուին

Kommersant-ն անդրադարձել է ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուին
21.01.2018 | 13:12

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 19-ին ներկայացրել է ՀՀԿ-ից նախագահի պաշտոնի թեկնածուին՝ դիվանագետ Արմեն Սարգսյանին: Հաշվի առնելով, որ նոր օրենքների համաձայն՝ նախագահին ընտրելու է ոչ թե բնակչությունը, այլ խորհրդարանը, պարտվելու հնարավորություն Արմեն Սարգսյանը գրեթե չունի` գրել է kommersant.ru-ն՝ նշելով, որ նա ունի արտերկրում լայն կապեր ունեցող արևմտամետ քաղաքական գործչի իմիջ: «Արմեն Սարգսյանը Հայաստանում բավականին բարձր մակարդակի քաղաքական գործիչ է: Նա դիտարկվում էր որպես բարձր պաշտոնների համար ՀՀԿ-ի կադրային ռեզերվ դեռ շատ վաղուց: Նրա անունը նաև շրջանառվել է 2016-ին ապագա վարչապետի թեկնածության քննարկման ժամանակ՝ Կարեն Կարապետյանի անվան կողքին»,- թերթի հետ զրույցում նշել է Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ ավելացնելով, որ խորհրդարանական հանրապետության պայմաններում նախագահի խնդիրը, նախ և առաջ դիվանագիտական հարցերով զբաղվելն է: «Հնարավոր է՝ ներկայիս նախագահը, կայացնելով այդ կադրային որոշումը, հաշվի է առել, որ Արմեն Սարգսյանը դա լավ կանի, որ նա բավականին հուսալի է իշխանության համար: Նա լավ կապեր ունի Մեծ Բրիտանիայում, և հնարավոր է՝ Հայաստանի ղեկավարության կողմից դա դիտարկվում է որպես առավելություն, երբ վարչապետը կապված է Ռուսաստանի հետ»,- հավելել է Հրանտ Միքայելյանը:

«Կպահպանի՞ ներկա վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնը նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո՝ հայտնի չէ, բայց փորձագետներն այդ սցենարը շատ հավանական են համարում»,- գրել է թերթը: Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը kommersant.ru-ի հետ զրույցում նշել է, որ սահմանադրությամբ ամրագրված գործառույթներից բացի, որոնք հիմնականում արարողակարգային են, ապագա նախագահը պետք է օգնի արտաքին տնտեսական և քաղաքական հարցերում, մասնավորապես՝ Հայաստան իր անձնական կապերով ներդրումներ գրավելու հարցում: «Արմեն Սարգսյանի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա այն ոչ շատ հայ գործիչներից է, ով հնարավորություններ ունի ազդելու արտասահմանում այս կամ այն որոշումների վրա՝ հաշվի առնելով կապերը, ներկայությունը ֆորմալ և ոչ ֆորմալ միջազգային կառույցներում»,- ասել է նա: Փորձագետն Արմեն Սարգսյանին անվանել է արևմտամետ քաղաքական գործիչ, սակայն նշել է, որ նա Ռուսաստանի հետ նույնպես կապեր ունի, հատկապես՝ բիզնեսի շնորհիվ: Բացի այդ, քաղաքագետը հիշեցրել է, որ հայկական ԶԼՄ-ները բազմիցս գրել են Ղազախստանի նախագահի դստեր՝ Դարիգա Նազարբաևայի հետ Արմեն Սարգսյանի ընկերական հարաբերությունների մասին:

Դիտվել է՝ 911

Մեկնաբանություններ