Իրանը կոչ է արել շուտափույթ դադարեցնել թուրքական ներխուժումը սիրիական Աֆրին, հայտարարելով, որ դա կարող է օգնել «ահաբեկչական խմբերին»։
«Իրանը հույս ունի, որ այս օպերացիան անմիջապես կդադարեցվի, որպեսզի կանխարգելվի Թուրքիայի և Սիրիայի սահմանային շրջաններում ճգնաժամի խորացումը։ Աֆրինում շարունակվող ճգնաժամը կարող է ուժեղացնել հյուսիսային Սիրիայի ահաբեկչական խմբերին»,- հայտարարել է ԱԳՆ մամլո քարտուղար Բահրամ Քասեմին։