ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պեսկովը՝ Պուտինի մասին

Պեսկովը՝ Պուտինի մասին
22.01.2018 | 12:22

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իր մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով` ամենափորձառու, ամենագիտակ, ամենատաղանդավոր համաշխարհային առաջնորդն է: Եվ ամենապատասխանատուն` նա միշտ պատասխանատու է իր խոսքերի համար: ՙԱշխարհում քիչ մարդիկ կարող են համեմատվել նրա հետ»,- Life.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը ռուսական հեռուստաալիքի եթերում:


Պեսկովը դժգոհություն է հայտնել, որ քիչ առաջնորդներ են մնացել, որ «ավելի շատ կհամեմատվեին Պուտինի հետ գործողությունների ազատությամբ, վճռականությամբ, պրոֆեսիոնալությամբ»: Նրա խոսքով՝ նման ղեկավարների հետ Պուտինին ավելի հեշտ կլիներ պայմանավորվել: Պուտինի հետ աշխատելու հնարավորությունը Պեսկովն անվանել է «իր ողջ կյանքի հաջողությունը»:

Դիտվել է՝ 572

Մեկնաբանություններ