Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ ԵՄ-ն պետք է ավելի համախմբված գործի միջազգային ասպարեզում և ավելի արագ կայացնի որոշումներ, քանի որ այսօր ժամանակը մեծ նշանակություն ունի։
«Այսօր ժամանակը զգալի դեր է խաղում։ Մենք, որպես եվրոպացիներ, պետք է փոքր-ինչ ավելի արագաշարժ դառնանք»` ասել է կանցլերը Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ հանդիպումից հետո։ Նրանք քննարկել են Չինաստանի հետ ռազմավարական հարաբերությունները։ Մերկելը կարծում է, որ ԵՄ-ն պետք է համախմբված լինի Չինաստանի հետ երկխոսության ընթացքում։