ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Սիրիան հրթիռային հարված է հասցրել թուրքական քաղաքներին

Սիրիան հրթիռային հարված է հասցրել թուրքական քաղաքներին
22.01.2018 | 12:40

Սիրիական Աֆրին քաղաքի տարածքից, որը գտնվում է քրդերի վերահսկողության տակ, հրթիռակոծվել են թուրքական երկու քաղաքներ՝ Ռեյհանլըն և Քիլիսը։ Դա պատասխան է համարել սիրիացի քրդերի դեմ Էրդողանի ռազմական արշավին։


Ռեյհանլըի ուղղությամբ արձակվել է 11 հրթիռ, որից 9-ը պայթել են քաղաքի մեջ, զոհվել է 1, վիրավորվել՝ 46 մարդ։ Քիլիսում 4 հրթիռ է պայթել, վիրավորվել է 7 մարդ։

Դիտվել է՝ 586

Մեկնաբանություններ