Անկարան մտադիր է ավարտել Աֆրինում՝ «Ձիթապտղի ճյուղ» օպերացիան սեղմ ժամկետներում` հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Բուրսա նահանգում։
«Ցամաքային օպերացիան շարունակվում է, մենք մտադիր չենք կանգ առնել»,- հայտարարել է Էրդողանը։ Նրա խոսքերով՝ Թուրքիան օպերացիան իրականացնում է նրանց դեմ, որ գրոհում են իր սահմանային շրջանները, և դա նրա ազգային դիրքորոշումն է։