ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ռուսական զորքերը չեն օգնի Սիրիային՝ Թուրքիայի հետ պատերազմում

Ռուսական զորքերը չեն օգնի Սիրիային՝ Թուրքիայի հետ պատերազմում
22.01.2018 | 12:42

Հունվարի 20-ին ՌԴ ՊՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանը հեռացրել է զորքը Աֆրինից և չի ներքաշվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կողմից՝ սիրիական քրդերի դեմ հայտարարված «Ձիթապտղի ճյուղ» ռազմական օպերացիայի մեջ։

ՊՆ-ում հայտարարել են, որ կպաշտպանեն Ռուսաստանի շահերը Սիրիայի Արաբական Հանրապետությունում և կրակի դադարեցում կպահանջեն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ ՊՆ-ում նաև ընդգծել են, որ օպերատիվ օգնություն կցուցաբերեն Սիրիայի ռազմական գոտիներից հեռացող խաղաղ ազգաբնակչությանը։

Դիտվել է՝ 569

Մեկնաբանություններ