ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Լավրով․ Արևմուտքում աննախադեպ ռուսատյացություն է

Լավրով․ Արևմուտքում աննախադեպ ռուսատյացություն է
23.01.2018 | 00:36

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսատյացության մակարդակը արևմտյան երկրներում ավելի բարձր է, քան «սառը պատերազմի» տարիներին: «Այս ռուսատյացությունը աննախադեպ է:

«Սառը պատերազմի» ժամանակ մենք երբեք նման բան չենք տեսել»,- ասել է Լավրովը «Կոմերսանտին»: Նա նախազգուշացրել է՝ Մոսկվան ունի իր «կարմիր գծերը», որ այլ երկրները չպետք է անցնեն, և ընդգծել, թե արևմտյան լուրջ քաղաքական գործիչները հասկանում են, որ պետք է հարգել այդ «կարմիր գծերը»:

Դիտվել է՝ 524

Մեկնաբանություններ