ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Էրդողանը պայմանավորվել է Պուտինի հետ

Էրդողանը պայմանավորվել է Պուտինի հետ
23.01.2018 | 00:47

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Մոսկվայի հետ պայմանավորվածություն ունի Սիրիայի տարածքում քրդերի դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ` հայտնում է Յենի Շաֆաքը:
«Թուրքիան հետ չի կանգնի Աֆրինում գործողությունից, Թուրքիան Ռուսաստանի հետ համաձայնություն ունի»,- ասել է Էրդողանը:

Դիտվել է՝ 562

Մեկնաբանություններ