ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է, բայց ռուսական կողմում կուտակված է 279 բեռնատար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է, բայց ռուսական կողմում կուտակված է 279 բեռնատար
23.01.2018 | 13:26

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Հունվարի 22-ին, ժամը 11:00-ին ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 279 բեռնատար ավտոմեքենա:


Հունվարի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 24-26-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի: Երևանում՝ հունվարի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Դիտվել է՝ 802

Մեկնաբանություններ