ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թրամփ. Վերջում բոլորը շատ երջանիկ կլինեն

Թրամփ. Վերջում բոլորը շատ երջանիկ կլինեն
27.01.2018 | 15:49

Իսրայելը կվճարի, որ ԱՄՆ-ը որոշում է ընդունել Երուսաղեմը ճանաչել հրեական պետության մայրաքաղաք` Դավոսում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Դուք մեկ միավոր շահեցիք և հարկադրված կլինեք ավելի ուշ մի քանի միավոր տալ բանակցություններում, եթե երբևիցե կայանան»,- նշել է նա՝ դիմելով Նեթանյահուին:

Նա պնդել է, որ ինքն «օգնել է» պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացին: «Եվ Իսրայելը կվճարի դրա համար»,- հավելել է նախագահը: «Իսրայելցիները խաղաղություն են ցանկանում, և ես հուսով եմ՝ պաղեստինցիները նույնպես ցանկանում են դրան հասնել: Եվ եթե ստացվի, վերջում բոլորը շատ երջանիկ կլինեն»,- եզրափակել է նա:

Դիտվել է՝ 723

Մեկնաբանություններ