ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ջոն Քերին ծրագրում է մասնակցել 2020-ի նախագահական ընտրություններին

Ջոն Քերին ծրագրում է մասնակցել 2020-ի նախագահական ընտրություններին
27.01.2018 | 15:57

Իսրայելի Maariv թերթը գրել է, որ Ջոն Քերին Լոնդոնում Պաղեստինի ինքնավարության ղեկավարի օգնականներից մեկի հետ քննարկել է արաբ–իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման հնարավոր ուղիները։


Ջոն Քերին հայտարարել է, որ «լրջորեն մտածում է» 2020-ին իր թեկնածությունը առաջադրել։ Նա պաղեստինցի զրուցակցին խորհուրդ է տվել «համբերությամբ լցվել», քանի որ Թրամփը «դժվար թե» պահպանի պաշտոնը մոտակա երկու տարվա ընթացքում։

Դիտվել է՝ 800

Մեկնաբանություններ