ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ՈՒ՞մ տանուլ կտա Թրամփը հաջորդ ընտրություններում

ՈՒ՞մ տանուլ կտա Թրամփը հաջորդ ընտրություններում
28.01.2018 | 15:07

Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշի երկրորդ անգամ առաջադրել թեկնածությունը, լուրջ մրցակցության կբախվի քաղաքական գործիչների հետ՝ ըստ SSRS ընկերության հարցման տվյալների: Թրամփը տանուլ կտա Վերմոնտ նահանգի սենատոր Բեռնի Սանդերսին և ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին:

Ամերիկացիների պատասխանների համաձայն՝ իրենք Թրամփի փոխարեն կնախընտրեին հեռուստահաղորդավարուհի Օփրի ՈՒինֆրիին. նրա օգտին պատրաստ է քվեարկելու ընտրողների 51 %-ը, Սպիտակ տան ներկա ղեկավարի օգտին քվեարկել էր ընտրողների 42 %-ը:

Դիտվել է՝ 787

Մեկնաբանություններ