ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հուշարձանների վերականգնման մրցույթ

Հուշարձանների վերականգնման մրցույթ
30.01.2018 | 17:55

Մշակույթի նախարարությունը հունվարի 29-ին հայտարարել է երկու հուշարձանների վերականգնման և տարածքի բարեկարգման մրցույթ:

Հաղթող կազմակերպությունը (կազմակերպությունները) կստանձնի Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի Սուրբ Հովհաննես եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման, Շիրակի մարզի Հոռոմ համայնքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքը:


Մշակույթի նախարարության մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակի փոխտնօրեն Արսեն Սողոմոնյանի տեղեկացմամբ, հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 13-ն է, ժամը՝ 11:00-ն:
Առաջիկայում կհայտարարվի ևս վեց հուշարձանների վերականգնման մրցույթ, քիչ ավելի ուշ՝ ևս երկուսինը:
Մրցույթի պայմանները և այլ մանրամասներ՝ հետևյալ հասցեով :

Դիտվել է՝ 717

Մեկնաբանություններ